Category: Մայրենի

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ  մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված  հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

 




  1. Այս բառերում տառի փոխարեն աստղանիշ է դրված, լրացրո՛ւ աստղանիշի փոխարեն բաց թողնված տառերը:

Կողքին, վարդ, օգտագործում, օրենք, անկամ, տարօրինակ

  • Փուշ բառով կազմի՛ր նախադասություն:
    Աղջիկը ոզնուն սիրելիս փուշը մտավ ձեռքը։
  • Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.


ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր չորս գոյական, չորս ածական (հատկանիշ ցույց տվող բառ):
    Երկիր, երազ, փուշ և վարդ։
    Անբան, զգույշ, զարմացած և սուր։
  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր գոյականները, հատկանիշ ցույց տվող բառերը (ածական), գործողություն ցույց տվող բառերը (բայ)
տուն ,անկյուն կլոր 
 երկիր սուր 

6.Գրի՛ր  տրված գոյականների ուղիղ ձևերը:
ա/երկրում երկիր
բ/բանտում բանտ
գ/վարդի վարդ
դ/պարեկին պարեկ

7.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորի:

բ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

8.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: 

Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար:

Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…

Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:

Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:

Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:

Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել:

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Նա հայտնվել էր մի շ ա՜տ տարօրինակ երկրում որտեղ ոչ մի սուր բան չկա:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Հ ե՜ յ Նատալի դու չե՝ս կատարել քո դասերը

11. Բլոգումդ գրի՛ր փոքրիկ պատում <<Իմ երկրի օրենքները>> վերնագրով, նկարի՛ր նկար, կցելով պատումիդ:

«Ոչ մի օրենք չունեցող երկիրը»

Մի երկիր կար, ոտեղ ոչ մի օրենք չկար։ Բոլորը աղբը նետում էին հատակին։ Հատակը ամբողջությամբ պատված էր աղբով։ Ոչ մեկ չէր խնամում քաղաքը։ Այդպես մարդկանց սկսեցին տուգանել։ Սակայն մի օր հրաշք կատարվեց , մարդիկ սկսեցին հավաքել հատակի աղբը և հատակը ուրախությունից, նույնիսկ ժպտաց։ Ու ամեն օր, երբ քաղաքը ժպտում էր, մարդկանց համար դա տոն էր։ Ու այս դեպքից հետո մարդիկ չէին աղտոտում ,որպեսզի չկորցնենին նրա ժպիտը։

👂🏼Ականջնեերի գանգատը👂🏼

Կար – չկար մի աղջիկ։ Նա մի օր կարողցավ լսել, թե ինչպես են ականջները գանգատվում։ Նրանք ասում էին, որ մեզ մի քիչ լավ խնամի և ասում էին՝ մենք խեղճ ենք, մենք մեղք ենք։ Հոգնել ենք այս բարձր ձայներից և կեղտերից։ Աղջկա մոտ մեկ-մեկ էլ ականջները ցավում էին, որովհետև նա ամբողջ օրը ականջակալներով երգ էր լսում։ Սակայն այդպես շարունակ օրեր ականջները հիվանդացան։ Աղջկան հաճելի չէր, երբ ականջների հետ որևե խնդիր էր առաջանում և ահա այսպիսով աղջիկը չէր խախտում ականջների ստեղծած կանոները։

Երբ մտքերը սառչում են օդում

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները:

Սիրուն- գեղեցիկ
ակնթարթ – անմիջապես
հսկա – մեծ
անմիջապես – անմիջապես
արև   -արեգակ

  • Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:

Ծով ա․ ցուլը ճիշտ է անխելք էր բայց ժամանակին դարձավ խելացի։

ա.  երբ նա Բևեռում էր ապրում

նա չէր կարողանում մտածել որովետև նրա մտքերը կսառչեն գլխավերևում։

բ. երբ նա Արևադարձում էր ապրում

նա այնքան չեր մտածել, որ մոռացել էր։

  • Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:

Ինձ թվում է, որ դու մտածես որևե վատ բանի մասին բոլորը կկարդան քո մտքերը։

4. Ի՞նչ խորհուրդ կտաս՝

ա. Բևեռի բնակիչներին

Որ նրանք չմտածեն երբ մեկի հետ են թէ չէ նրնք կկարդան քո մտքերը։

բ. Արևադարձի բնակիչներին

Որ նրանք երբ ուզում են կուշտ – կուշտ մտածեն։

5. Հորինի՛ր:

Միլիոն տարի մեզանից հետո

Միլիոն տարի մեզանից հետո։ Այդ ժամանակ արդեն հեռախոսները ծալվում էին և տեղավորվում փոքրիկ գրապանի մեջ։ Ավտոներ թռչում էին ամեն ինչ հակառակ էր՝ տներ թռչող ավտոները նույնիսկ պարանները պետք էր ոտքերով բռնեիր և ձեռքերով ցատկեիր։ Մի խոսքով տարորինակ երկիր էր։

  • Գտի՛ր «կրկնվող» բառը:

Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:

Կրկնվում է արև բառը։

  • Գրի՛ր բառեր, որոնց մեջ ապրում է «և» տառը:

արև,  վորովետր, որևե, Լևոն, եղևնի , բարև, արջև, տերև։

10 Փաստ շների մասին

  1. Շները կարող են հասկանալ մարդկանց զգացողությունները։
  2. Նրանք տեսնում են սև ու սիպտակ։
  3. Շները ունեն շատ սուր հոտառություն։
  4. Շները շատ ընկեասեր են։
  5. Շան մարմնի ջերմաստիճանը ավելի բարձր է մարդու ջերմաստիճանից։
  6. Շները հասկանում են մինչև 250 բառ։
  7. Շան ձագերը սկսում են տեսնել 1 ամսեկանից հետո։
  8. Մեծահասակ շները ունեն 42 ատամ իսկ ձագերը 28։
  9. Նրանք ունեն 1700 զգայարաններ իսկ մարդիկ 9000:
  10. Նրանք կարողանում են նաև վերապրել ինչ դուք եք ապրում։

10 փաստ ծիծեռնակի մասին

1.Ծիծեռնակը Երևանում բնակվող, չվող թռչուն է:  Գարնանը` մարտ-ապրիլ ամիսներին վերադառնում է։
2. ծիծեռնակների կոպերը կանաչ են
3․ նրանց բույնը նման է մի կիսագնդի
4. խոշոր գաղութներում կարելի է հաշվել 100-500 բույն
5 նրանք դնում են 4-6 ձու
6 քաղաքային ծիծեռնակներին հաճախ կարել է տեսնել երկար էլեկտրոնային լարերին խմբով նստած

7 նրանց միջոցով կարելի է հասկանալ եղանակը

8 գոյություն ունի 79 տեսակի ծիծեռնակ

9 ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում և Աֆրիկայում
10 Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։

Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա

 
(1-ին մաս)

Հարցեր և առաջադրանքներ

Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»:

1.Սուր սառցալուլաներով գրվող մի միտք հորինի՛ր ու գրի՛ր։
Ես միտք եմ անում, որ մի օր ճամբորդելիս դասարանով նկատեցինք վերևից կախված սառցալուլաներ։

2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝

ա. գլուխներս առնենք-կորչենք –որևե բանից փախչել
բ. կուշտ մտածել –խելացի միտք

3. Գտի՛ր բառերի հականիշները:

ցուրտ –շոգ
ցածր –  բարձր                  
վերև – ներքև
ջուր – ցամաք
տխրել – զվարճանալ
անտեսանելի – տեսանելի
մտածել – գործել
հիմար – խելացի
առջև – հետև
համարձակ – վախկոտ
պարզ – անհասկանալի
սառը – տաք

4. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:

Միլիոն տարիներ առաջ Բևեռում շա՜տ ցուրտ էր։ Ջերմաստիճանը հասնում էր 1000 աստիճանի։

5. Իսկ Արևադարձը ինչպիսի՞ն էր միլիոն տարի առաջ:

6. Քո կարծիքով ի՞նչ է միտքը:

Իմ կարծիքով միտք նշանակում է, որ դու մտածում ես որևե մի բան։ Այսինքն միտք ես անում։

7. Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ մոռանային մտածել:
Իմ կարծիքով եթե մարդիկ մոռանային մտածել, նրանք կլինեին անխելք, չէին հասկանա ոչինչ, նրանց կյանքը կդառնար անիմաստ։

8. Նշի՛ր «կրկնվող» բառը:

Ծովացուլ, ծովային, ծովափ, ծովեզր, ծովախոզուկ, ծովափիղ, ծովակ:

Ամեն անգամ կրկնվում է ծով բառը։

9. Ամեն անգամ նախորդ բառի մի տառը փոխելով՝ ստացի՛ր.

ծով-ից հավ

Ծով – հով – հավ

10. Հորինի՛ր:

Սառնարանում ապրող մտքերը

Լինում է չի լինում մի սառնարան։ Նրա մեջ պահված են շ՜ատ մտքեր։ Որոնք սովորական չեն։ Օրինակ սառնարանում կա հայրիկ միտքը ,մայրիկ միտքը ,փոքրիկ միտքը։ Ով բացում էր սառնարանը որևե բան էր վերցնում ուտելու, նրա գլխին գալիս էին շատ մտքեր։ Այդպես ամեն օր բոլոր մարդիկ գալիս էին այդտեղ և  կուշտ մտքերով գնում։

Ակրոստիքոս մայրիկիս 💕💘💓

Գարնան ծաղկի պես փայլում ես, իմ մայրիկ,
Ես քեզ կնվիրեմ մի փունջ ծաղիկ,
Ղուշի պես գեղեցիկ երգում ես, իմ մայրիկ,
Ես քեզ սիրում եմ անսահաման,
Ցանկանում եմ, որ դու ժպտաս արևի պես,
Իմ մանկության երազանքն ես դու,
Կարելի՞ է համբյուրել քեզ
Իմ անուշիկ, իմ սրտիկ,
Մայրիկ ուզում եմ գրկեմ քեզ ու ձեռքիս աստղը քեզ նվիրեմ,
Միայն քո ջերմ հայացքով
Ապրեմ քեզնով
Յուրաքանչյուր վարկյաները
Րոպեները նվիրեմ քեզ ,
Իմ հրաշալի ու գեղեցիկ մայրիկ,
Կարոտում եմ քեզ թեկուզ իմ կողքին ես։




Ծիծեռնաիկին

Ադաբեք խնկոյան

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:
    Ծիծեռնակը գալիս է գարնան երգով կանչով, թեթև թևով, կապուտակ ծովի լանջերով և ծովի փրփուր ալիքներով։
  2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:
    Մկրատաձև պոչիկով, սևուկ աչքերով սիրուն ծիծեռնակ էր։
  3. Ինչպես ես հասկանում.
  4. Դու կապուտակ ծովով արի -ծովի վրայով թռչել
  5. Գարնան շնչով կանչով արի -գարնան հետ արի
  6. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»
    Լինում է, չի լինում մի ծիծեռնակ է լինում։ Նա ամեն ձմեռ, ամառ, աշուն չվում էր տաք երկրներ։ Մինչև նա չգար գարուն չէր լինի։ Օրերից մի օր գարունը բերելիս նա ընկավ մեր տան պատշգամբի վրա։ Ես հենց նկատեցի նրան վերցրեցի և տարա տուն։ նայեցի նրան։Նա ուներ վնասվացքներ։ Սակայն երբ օգնեցինք նրան, նա եղավ մեզնից շատ շնորհակալ։ Հետո մենք միասին ընկերացանք և ամեն օր ամեն ինչ անում էինք երկուսով, մեր մոտ հրաշալի ստացվում էր։ ՈՒ մի քանի օր անց նա ցանկացավ թռչել, որպեսզի գարուն բերեր։
  7. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
    Ծիծեռնակների մասին 10 փաստ