Category: Մայրենի

Ակրոստիքոս մայրիկիս 💕💘💓

Գարնան ծաղկի պես փայլում ես, իմ մայրիկ,
Ես քեզ կնվիրեմ մի փունջ ծաղիկ,
Ղուշի պես գեղեցիկ երգում ես, իմ մայրիկ,
Ես քեզ սիրում եմ անսահաման,
Ցանկանում եմ, որ դու ժպտաս արևի պես,
Իմ մանկության երազանքն ես դու,
Կարելի՞ է համբյուրել քեզ
Իմ անուշիկ, իմ սրտիկ,
Մայրիկ ուզում եմ գրկեմ քեզ ու ձեռքիս աստղը քեզ նվիրեմ,
Միայն քո ջերմ հայացքով
Ապրեմ քեզնով
Յուրաքանչյուր վարկյաները
Րոպեները նվիրեմ քեզ ,
Իմ հրաշալի ու գեղեցիկ մայրիկ,
Կարոտում եմ քեզ թեկուզ իմ կողքին ես։




Ծիծեռնաիկին

Ադաբեք խնկոյան

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:
    Ծիծեռնակը գալիս է գարնան երգով կանչով, թեթև թևով, կապուտակ ծովի լանջերով և ծովի փրփուր ալիքներով։
  2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:
    Մկրատաձև պոչիկով, սևուկ աչքերով սիրուն ծիծեռնակ էր։
  3. Ինչպես ես հասկանում.
  4. Դու կապուտակ ծովով արի -ծովի վրայով թռչել
  5. Գարնան շնչով կանչով արի -գարնան հետ արի
  6. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»
    Լինում է, չի լինում մի ծիծեռնակ է լինում։ Նա ամեն ձմեռ, ամառ, աշուն չվում էր տաք երկրներ։ Մինչև նա չգար գարուն չէր լինի։ Օրերից մի օր գարունը բերելիս նա ընկավ մեր տան պատշգամբի վրա։ Ես հենց նկատեցի նրան վերցրեցի և տարա տուն։ նայեցի նրան։Նա ուներ վնասվացքներ։ Սակայն երբ օգնեցինք նրան, նա եղավ մեզնից շատ շնորհակալ։ Հետո մենք միասին ընկերացանք և ամեն օր ամեն ինչ անում էինք երկուսով, մեր մոտ հրաշալի ստացվում էր։ ՈՒ մի քանի օր անց նա ցանկացավ թռչել, որպեսզի գարուն բերեր։
  7. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
    Ծիծեռնակների մասին 10 փաստ

Իմ ընկեր Նեսոն

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում ․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս` աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։

Read more: Իմ ընկեր Նեսոն

Իմ ընկեր Նեսոն

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Read more: Իմ ընկեր Նեսոն

Ձախորդ փանոսը

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ- անհաջողել
միտք անել- մտածել
ձենի վրա վեր են կենում-վեր կենալ
տակն անել- թաքցնել
ճամփան ծռել-թեքվել
քեֆի տաք ժամանակն է-ուրախ ժամանակ
վրա տալ-հարձակվել
մթան հետ-մութ ժամանակ
գլուխը քարը- ինժ ուզում է թող լինի
դես Փանոս, դեն Փանոս – որոնել

2. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:

Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։


3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:


Ինքը մի բարի մարդ է լինում բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։
Շատ է քաշում, թե՝ քիչ էդ էլ տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։
Ասում է՝ գլուխը քարը՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ:
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։

4. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

5. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ- անհաջողել
միտք անել- մտածել
ձենի վրա վեր են կենում-վեր կենալ
տակն անել- թաքցնել
ճամփան ծռել-թեքվել
քեֆի տաք ժամանակն է-ուրախ ժամանակ
վրա տալ-հարձակվել
մթան հետ-մութ ժամանակ
գլուխը քարը- ինժ ուզում է թող լինի
դես Փանոս, դեն Փանոս – որոնել

2. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:

Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։


3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:


Ինքը մի բարի մարդ է լինում բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։
Շատ է քաշում, թե՝ քիչ էդ էլ տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։
Ասում է՝ գլուխը քարը՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ:
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։

4. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:

5. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:

Անխելք մարդն ու խոսող ձուկը

Անխելքը հասավ գայլին և պատմեց ամենը։ Գայլը տեսավ, որ նրանից անխելք մարդ չկա և ցանկացավ ուտել անխելքին։ Մարդը սկսեց գոռգոռալ։ Այդ պահին կողքի լճից մի ձուկ դուրս եկավ և սկսեց խոսել։ Գայլը զարմանքից գիտի երազի մեջ է։ Թողեց մարդուն և գնաց ձկնիկի ետևից։ Անխելքը փախավ։ Ճանապարհին հանդիպեց Հովանես Թումանայանին։ Նա այնքան անխելք էր, նույնիսկ Հովհաննես Թումանայանին չեր ճանաչում։ Հովհաննես Թումանայանը նրան խորհուրդ տվեց, որ նա գնա դպրոց։ Անխելքը համաձայնեց ,որովհետև էլ տարբերակ չուներ։ Հաջորդ օրը նա ուրախ գնաց դպրոց։ Ահա տասը տարի անց նա գիտեր ամեն ինչ։ ԵՎ ցանկացավ դառնալ հեքիաթ գրող։ Նրա մոտ ամեն ինչ հրաշալի էր ստացվում և այդպես նա դարձավ հայտնի։

Անխելք մարդն ու խոսող շունը

կար – չկար մի անխելք մարդ կար։ Օրերից մի օր նրան մոտեցավ մի շուն և սկսեց խոսել։ Նա այնքան անխելք էր և չգիտեր, որ իրենց երկրում կենդանիները խոսում են։ Անխելք մարդը զարմացավ, երբ շունը սկսեց խոսել։ Այնքան զարմացավ, որ մոռացավ խոսելը։ Շունն էլ սկսեց իր փոխարեն խոսել։ ԵՎ այդպես երկուսն էլ սկսեցին ծիծաղել։ Մի օր էլ երեկոյան նրանք նայում էին լուսնին։ Այդ ժամանակ երկնքից աստղեր էր թափվում։ Շունը երազանք պահեց, որ նա նմանվի իր տիրոջը, քանի որ նրան դուր էր գալիս իր անխելք տերը։

Անխելք մարդը

1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:

աղջիկ, անխելք մարդը, աստված գայլն ու ծառը։

                                                                
2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:

Գայլը շատ սոված ուտելիք էր որոնում։ Աղջիկը ջահել և հարուստ էր։ Սակայն ծառը ապրում էր գետափի մոտ բայց նրա վրա անգամ տերև չկար։

3. Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:

Ինձ ամենից շատը դուր եկավ մարդը որովհետև նա անխենք էր։ ԵՎ նրա արարքները շատ ծիծաղելի էր։


3. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:

Գնում եմ աստծու մոտ։


4. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։ 

-անխելք մարդ ինչու ես դու այդքան անխելք։

-նույնիսկ ես չգիտեմ։

5. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:

գայլը հարցնելով մարդուց թե ուր է գնում և ինչի համար է գնում փորձում էր ուտել։

Թումանյանական բառարան

Շունն ու կատուն

Ճոն – մորթուց, կաշվից հագուստ կարող
որդիանց որդի – որտեղից որտեղ
ճանկել – թռցնել, ձեռք գցել
ձմեռնամուտ – աշնան վերջը, ձմռան սկիզբը
կուշտը – մոտ
քուրք – մուշտակ
կուճի –  գլուխ
հրես – ահա, հիմա
մուշտարի – հաճախորդ
վախտին – ժամանակին
ցրցամ տալ – ջուր ցանել, որ փափկի
դիպան իրար – կռվեցին, վիճեցին
դիվանբաշի – դատավոր
կոտրն ընկնել – աղքատանալ, սնանկանալ
մթամ – իբ
ր

տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ

օքմին – ինչոր մարդ

Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, ծածկել, վեր ածած
Մեծարք – քե, ուրախությունվ, մեծարանք

ցնցոտներ – մաշված շոր, կոշիկներ

բաշխել – բաժին, բաժին հատկացնել

ալխալուղացի – վերևի հագուստ