Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ  մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված  հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

 




  1. Այս բառերում տառի փոխարեն աստղանիշ է դրված, լրացրո՛ւ աստղանիշի փոխարեն բաց թողնված տառերը:

Կողքին, վարդ, օգտագործում, օրենք, անկամ, տարօրինակ

  • Փուշ բառով կազմի՛ր նախադասություն:
    Աղջիկը ոզնուն սիրելիս փուշը մտավ ձեռքը։
  • Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.


ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր չորս գոյական, չորս ածական (հատկանիշ ցույց տվող բառ):
    Երկիր, երազ, փուշ և վարդ։
    Անբան, զգույշ, զարմացած և սուր։
  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր գոյականները, հատկանիշ ցույց տվող բառերը (ածական), գործողություն ցույց տվող բառերը (բայ)
տուն ,անկյուն կլոր 
 երկիր սուր 

6.Գրի՛ր  տրված գոյականների ուղիղ ձևերը:
ա/երկրում երկիր
բ/բանտում բանտ
գ/վարդի վարդ
դ/պարեկին պարեկ

7.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորի:

բ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

8.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: 

Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար:

Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…

Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:

Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:

Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:

Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել:

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Նա հայտնվել էր մի շ ա՜տ տարօրինակ երկրում որտեղ ոչ մի սուր բան չկա:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Հ ե՜ յ Նատալի դու չե՝ս կատարել քո դասերը

11. Բլոգումդ գրի՛ր փոքրիկ պատում <<Իմ երկրի օրենքները>> վերնագրով, նկարի՛ր նկար, կցելով պատումիդ:

«Ոչ մի օրենք չունեցող երկիրը»

Մի երկիր կար, ոտեղ ոչ մի օրենք չկար։ Բոլորը աղբը նետում էին հատակին։ Հատակը ամբողջությամբ պատված էր աղբով։ Ոչ մեկ չէր խնամում քաղաքը։ Այդպես մարդկանց սկսեցին տուգանել։ Սակայն մի օր հրաշք կատարվեց , մարդիկ սկսեցին հավաքել հատակի աղբը և հատակը ուրախությունից, նույնիսկ ժպտաց։ Ու ամեն օր, երբ քաղաքը ժպտում էր, մարդկանց համար դա տոն էր։ Ու այս դեպքից հետո մարդիկ չէին աղտոտում ,որպեսզի չկորցնենին նրա ժպիտը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *