Ծիծեռնաիկին

Ադաբեք խնկոյան

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:
    Ծիծեռնակը գալիս է գարնան երգով կանչով, թեթև թևով, կապուտակ ծովի լանջերով և ծովի փրփուր ալիքներով։
  2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:
    Մկրատաձև պոչիկով, սևուկ աչքերով սիրուն ծիծեռնակ էր։
  3. Ինչպես ես հասկանում.
  4. Դու կապուտակ ծովով արի -ծովի վրայով թռչել
  5. Գարնան շնչով կանչով արի -գարնան հետ արի
  6. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»
    Լինում է, չի լինում մի ծիծեռնակ է լինում։ Նա ամեն ձմեռ, ամառ, աշուն չվում էր տաք երկրներ։ Մինչև նա չգար գարուն չէր լինի։ Օրերից մի օր գարունը բերելիս նա ընկավ մեր տան պատշգամբի վրա։ Ես հենց նկատեցի նրան վերցրեցի և տարա տուն։ նայեցի նրան։Նա ուներ վնասվացքներ։ Սակայն երբ օգնեցինք նրան, նա եղավ մեզնից շատ շնորհակալ։ Հետո մենք միասին ընկերացանք և ամեն օր ամեն ինչ անում էինք երկուսով, մեր մոտ հրաշալի ստացվում էր։ ՈՒ մի քանի օր անց նա ցանկացավ թռչել, որպեսզի գարուն բերեր։
  7. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:
    Ծիծեռնակների մասին 10 փաստ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *