Category: Հորինուկ

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ  մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված  հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

 




  1. Այս բառերում տառի փոխարեն աստղանիշ է դրված, լրացրո՛ւ աստղանիշի փոխարեն բաց թողնված տառերը:

Կողքին, վարդ, օգտագործում, օրենք, անկամ, տարօրինակ

  • Փուշ բառով կազմի՛ր նախադասություն:
    Աղջիկը ոզնուն սիրելիս փուշը մտավ ձեռքը։
  • Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.


ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր չորս գոյական, չորս ածական (հատկանիշ ցույց տվող բառ):
    Երկիր, երազ, փուշ և վարդ։
    Անբան, զգույշ, զարմացած և սուր։
  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր գոյականները, հատկանիշ ցույց տվող բառերը (ածական), գործողություն ցույց տվող բառերը (բայ)
տուն ,անկյուն կլոր 
 երկիր սուր 

6.Գրի՛ր  տրված գոյականների ուղիղ ձևերը:
ա/երկրում երկիր
բ/բանտում բանտ
գ/վարդի վարդ
դ/պարեկին պարեկ

7.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորի:

բ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

8.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: 

Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար:

Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…

Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:

Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:

Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:

Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել:

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Նա հայտնվել էր մի շ ա՜տ տարօրինակ երկրում որտեղ ոչ մի սուր բան չկա:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Հ ե՜ յ Նատալի դու չե՝ս կատարել քո դասերը

11. Բլոգումդ գրի՛ր փոքրիկ պատում <<Իմ երկրի օրենքները>> վերնագրով, նկարի՛ր նկար, կցելով պատումիդ:

«Ոչ մի օրենք չունեցող երկիրը»

Մի երկիր կար, ոտեղ ոչ մի օրենք չկար։ Բոլորը աղբը նետում էին հատակին։ Հատակը ամբողջությամբ պատված էր աղբով։ Ոչ մեկ չէր խնամում քաղաքը։ Այդպես մարդկանց սկսեցին տուգանել։ Սակայն մի օր հրաշք կատարվեց , մարդիկ սկսեցին հավաքել հատակի աղբը և հատակը ուրախությունից, նույնիսկ ժպտաց։ Ու ամեն օր, երբ քաղաքը ժպտում էր, մարդկանց համար դա տոն էր։ Ու այս դեպքից հետո մարդիկ չէին աղտոտում ,որպեսզի չկորցնենին նրա ժպիտը։

👂🏼Ականջնեերի գանգատը👂🏼

Կար – չկար մի աղջիկ։ Նա մի օր կարողցավ լսել, թե ինչպես են ականջները գանգատվում։ Նրանք ասում էին, որ մեզ մի քիչ լավ խնամի և ասում էին՝ մենք խեղճ ենք, մենք մեղք ենք։ Հոգնել ենք այս բարձր ձայներից և կեղտերից։ Աղջկա մոտ մեկ-մեկ էլ ականջները ցավում էին, որովհետև նա ամբողջ օրը ականջակալներով երգ էր լսում։ Սակայն այդպես շարունակ օրեր ականջները հիվանդացան։ Աղջկան հաճելի չէր, երբ ականջների հետ որևե խնդիր էր առաջանում և ահա այսպիսով աղջիկը չէր խախտում ականջների ստեղծած կանոները։

Անխելք մարդն ու խոսող ձուկը

Անխելքը հասավ գայլին և պատմեց ամենը։ Գայլը տեսավ, որ նրանից անխելք մարդ չկա և ցանկացավ ուտել անխելքին։ Մարդը սկսեց գոռգոռալ։ Այդ պահին կողքի լճից մի ձուկ դուրս եկավ և սկսեց խոսել։ Գայլը զարմանքից գիտի երազի մեջ է։ Թողեց մարդուն և գնաց ձկնիկի ետևից։ Անխելքը փախավ։ Ճանապարհին հանդիպեց Հովանես Թումանայանին։ Նա այնքան անխելք էր, նույնիսկ Հովհաննես Թումանայանին չեր ճանաչում։ Հովհաննես Թումանայանը նրան խորհուրդ տվեց, որ նա գնա դպրոց։ Անխելքը համաձայնեց ,որովհետև էլ տարբերակ չուներ։ Հաջորդ օրը նա ուրախ գնաց դպրոց։ Ահա տասը տարի անց նա գիտեր ամեն ինչ։ ԵՎ ցանկացավ դառնալ հեքիաթ գրող։ Նրա մոտ ամեն ինչ հրաշալի էր ստացվում և այդպես նա դարձավ հայտնի։

Անխելք մարդն ու խոսող շունը

կար – չկար մի անխելք մարդ կար։ Օրերից մի օր նրան մոտեցավ մի շուն և սկսեց խոսել։ Նա այնքան անխելք էր և չգիտեր, որ իրենց երկրում կենդանիները խոսում են։ Անխելք մարդը զարմացավ, երբ շունը սկսեց խոսել։ Այնքան զարմացավ, որ մոռացավ խոսելը։ Շունն էլ սկսեց իր փոխարեն խոսել։ ԵՎ այդպես երկուսն էլ սկսեցին ծիծաղել։ Մի օր էլ երեկոյան նրանք նայում էին լուսնին։ Այդ ժամանակ երկնքից աստղեր էր թափվում։ Շունը երազանք պահեց, որ նա նմանվի իր տիրոջը, քանի որ նրան դուր էր գալիս իր անխելք տերը։

Թմբլիկ դդումը

Կար – չկար մի թմբլիկ դդում կար։ Նա ուներ հայրիկ ու մայրիկ։ Նրանք արթնանում են լվացվում, երգում, պարում, զբոսնում և նախաճաշում։ Հայրիկն ու մայրիկը շատ էին սիրում նրան և օրերից մի օր նրանից պատրաստեցին չամչով փլավ։ Երեխաները սկսեցին փորձել այն։ Այնքան համեղ էր, երեխաներին դու եկավ չամչով փլավը՝ ղափամա։

Ծառ, որի վրա աճում էր թելից եղևնիներ

Կար- չկար մի ծառ կար։ Նա ապրում էր մի տարօրինակ անտառում։ Այդ անտառում ձմռանը արևը տաքացնում էր և ձյու չկար։ Ամռանը արև չկար, ձյուն էր գալիս։ Աշնանը ծռերի բոլոր տերևները կանաչ էին, իսկ գարնանը՝ չորացած։ Բոլոր ծառերը ծաղկում էին, տարբեր պտուղներ տալիս, սակայն մի ծառ կար, որի վրա աճում էր թելից եղևնիներ։ Թելից եղևնիները մեծանում էին և ամեն տարի, գանանը՝ ընկնում։ Մարդիկ գալիս էին, թափված եղևնիները վեցնում, լվանում և ուտում։ Եղևնիները ուտելուց հետո նրանք դառնում էին հաջողակ՝ նրանց բախտը բերում էր։

Ահա այսպես ամեն տարի գարնանը ծառի մոտ հավաքվում էին շա՜տ մարդիկ, որպեսզի նրանք էլ օգտվեն եղևնիներից և հաջողակ դառնան։

Բալզաթցիների հետաքրքիր ճամփորդությունը

Մի անգամ բալզաթցիները որոշեցին արևին հասնել։ ՈՒզում էին տաքանալ քանի, որ ցուրտ ձմեռ էր։ մտածում էին, մտածում, բայց միտք չէր գալիս։ Հանկարծ մի միտք ծագեց։ Նրանք ինքնաթիռ կառուցեցին և թռան դեպի արև: Ճանապարհին այնքան ցուրտ էր, որ ինքնաթիռը սառեց երկնքում: Նրանց ինքնաթիռում կար օդապարիկներ և մուրճիկներ, նրանք փոձեցին դուրս գալ՝ մուրճիկներով կոտրել սառուցը։ Նրանց մոտ ստացվեց և նրանք շարունակեցին ճանապարհը։ Վերջապես հասան տեղ, մի լավ տաքացան,  իսկ վերադառնալու համար ինքնաթիռն էլ ջարդվել էր: Այդ ամենը արևն ու լոսինը տեսան և նրանց իջեցրին տուն,  իսկ Երկրի մարդիկ զարմացան։ 

Ձմեռային արևն ու միայնակ լուսիը

Կար – չկար մի ձմեռային արև նա ուներ մայրիկ ու հայրիկ նրանք արթնանում էին ընտանիքով լվացվում և նախաճաշում։ իսկ նախաճաշում էին օդով մարզանքով և մի օր նա ճամփա ընկավ ըկեներ գթնելու չարչարվեց – չարչարվեց և գթավ միայնակ լուսնին նրանք ծանոթացան ու սկսեցին խաղալ։ մեկ ժամ հետո նրանք գթան մի անցք այդ անցքու երևաց այգի այգում հատակը լի էր գույնզգույ ծաղիկներ և թռչող շախմատ։ խաղալիս նաև տեսան, որ այգին լի է շենքերով և ամպերով նրանք հոգնեցին ո գնացին թեյելու։

ուրախ առվակը

կար – չկար մի ուրախ առվակ։ Նա ուներ հայրիկ ու մայրիկ։ ՈՒրախ առվակը իր ընտանիքի հետ երգելով, պարելով լվացվում էին, նախաճաշում էին փոքրիկ ձկներով և չորացած տերևներով, որոնք ամեն օր ծառից ընկնում էին Դալար գետի մեջ։ Մի օր արվակի ծնողները լողալով գնացին իրենց տան մոտի խանութը։ Առվակը սկսեց չարաճճիություն անել։ Իր ծնողները ետ եկան գիշերը, նա վաղուց արդեն քնած էր։ նրանք էլ պարկեցին քնելու իրենց փոքրիկ առվակի կողքը

։