Երիտասարդ խեցգետինը

Ջաննի Ռոդարի

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինը սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում: Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ-քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
– Նայե՛ք:
Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ:
– Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,- Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
– Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
– Աշխարհը շուռ է եկել, – ասաց նրանցից մեկը,- նայեք այս խեցգետնին, ով է այսպիսի բան տեսել;
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ,- հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
– Բարի օր,- ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
– Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ,ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն մտածում էր.
– Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
– ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր երիտասարդ խեցգետնին:

Երիտարդ խեցգետինը ինքնուրույն, խելացի, համառ էր, քանի որ նա հավատում էր իրեն և չեր հուսահատվում ու ուզում էր հասնել իր նպատակին։

  • Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:

Նա տարբերվում էր նրանով որ առաջ էր քայլում։

3․ Ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:

Նրան ծաղրում էին այն պատճառով, որ նա առաջ էր քայլում, իսկ նրանք այդպիսի բան չէին տեսել։

  • Ի՞նչ սովորեցի՛ր այս պատմվածքից։

Ես սովորեցի այս պատմվածքից, որ պետք է գնալ և հասնել քո նպատակին, եթե իհարկե դու ճիշտ ես։

5Տեքստում ներկված բառերից առանձնացրո՛ւ այս բառերին հականիշ (իմաստով հակառակ)  բառեր

Ողջույն, ծեր, առաջ, կարճ, օտարներ, աղմկոտ, փոքր:

Ողջույն – հրաժեշթ

Ծեր – երիտասարդ

Օտարներ-  հարազատներ

Աղմկոտ- լուռ

Փփոքր – մեծ․

6. Տեքստից գտի՛ր այս բառերին իմաստով հակառակ բառեր։

Ծեր, առաջ, գտնել, օտար, հանգստություն, այլանդակ, մեղմորեն, վախկոտ, թշնամիներ, փոքր:

Ծեր – երիտասարդ

Առաջ- ետ

գտնել- չգտնել

 օտար- հարազատ

 հանգստություն,

, մեղմորեն -ուժեղ

 թշնամիներ – հարազատներմ

փոքր –մեծ

7. Գտի՛ր յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:

Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ:

Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:  

Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:

8. Շարունակի՛ր նախադասությունները:

Մարդկանց ոտքերը նրա համար են, որ քայլեն

Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև նրան սովոր են:

Մի մարդ լողալ չգիտեր, բայց լողում էր:

Խոտերը կանաչ գույն են, իսկ ծաղիկը գունավոր:

Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ նոր է ծագում։

No title

1. Դո՜ ւրս գրիր ածական + գոյական բառակապակցությունները։

Անհուն երկնքի կապույտ աշխարհում

Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ

Թևերն է փռում ….

քնքուշ թռչուն, քնքուշ թռչուն, նուրբ բարակ,

                                      Վահան Տերյան

 Սիրում եմ անձրևը, երբ նոսր վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից և տիեզերական ցնցուղի նման իր տարափի տակ առնում հանդ ու անդաստան։ Սիրում եմ շռնդալի անձրևը` ջրառա՜տ, ծա՜նր, աղմկալի՜ ։ Սիրում եմ հանկարծահաս հորդ անձրևը, անակնկալ տեղատարափը, որ հեղհեղում է արար աշխարհ ու շեկ առվակներով իջնում անտառապատ լեռների լանջերից։ 

Նոսր վարագույրնեով, սևագորշ ամպերից, տիեզերական ցնցուղ, շռնդալի անձրևը, շռնդալի անձրև ջրառա՜տ, ծա՜նր, աղմկալի, հորդ անձրևը, անակնկալ տեղատարափը, արար աշխարհ, շեկ առվակներով, անտառապատ լեռների․

   2. Լրացրու՜ բաց թողնված բառերը հականիշ ածականներով և կստանաս ժողովրդական առած։ 

1. Ասելը հեշտ է, անելն  է դժվար ( հեշտ, դժվար)։ 

2. վատ կտորից  լավ վերարկու չես կարի

 ( լավ, վատ) ։ 

3.  Ժլատի փորը դատարկ է, գրպանը` լիքը( լիքըդատարկ) ։ 

4. Չքավորի գրպանը դատակ է, սիրտը լիքը

 ( լիքը, դատարկ)։ 

5. հիմար մարդը իրեն խելոք է համարում, իսկ խելոք մարդը` հիմար  ( խելոք, հիմար) ։ 

3. Կազմի՜ր երկուական նախադասություններ` անցյալ, ապառնի, ներկա ժամանակաձևերով։ 

1. Ես տեսնում եմ գեղեցիկ տեսարան հյուրասենյակի պատոհանից։

2. Այսօր Մայիսի մեկն է՝ աշխատավորներին նվիրված տոն։

3.Մյուս տարի ես գնալու եմ լողի։

4. Երկու տարի անց գնալու եմ Մայր դպրոց։

5. Երեկ երեկոյան ես օգնում էի մայրիկիս ճաշ պատրաստել։

6. Մեկ շաբաթ առաջ ես թենիսի էի։

4. Կազմի՜ր երեք նախադասություն, այնուհետև այն դարձրու՜ ժխտական։

Օրինակ` 

Ես սիրում եմ գիրք ընթերցել։ 

Ես չեմ սիրում գիրք ընթերցել։

Ես սիրում եմ պարել։

Ես չեմ սիրում պարել։

Ես սիրում եմ երգ լսել։

Ես չեմ սիրում երգ լսել։

Ես խաղում քույրիկի հետ։

Ես չեմ խաղում քույրիկի հետ։

5. Տրված գոյականներին միացրու՜ ային կամ  ոտ  ածանցներ և ստացի՜ր ածանցավոր ածանցներ։ 

մոխիր – մոխոտ

փուշ – փշոտ

անկյուն – անկյունային

ազգ – ազգային

մամուռ –  մամռոտ

փոշի – փոշոտ

հանք – հանքայի

կրակ – կրակային

արկած  – արկածային

դաշտ – դաշտայն 

ժանգ –  ժանգոտ

հյուսիս – հյուսիսային

Իսկ այժմ փորձիր ավելացնե՜լ ավոր կամ եղ ածանցները։

ահ  ահավոր

տաղանդ – տաղանդավոր

հանճար – հանճարեղ

շուք –  շքեղ

խորհուրդ –  խորհուրդավոր

գլուխ –  գլխավոր

համ – համեղ

վտանգ –  վտանգավոր

գույն – գունավոր

սապատ –  սապատավոր

պատիվ –  պատվավոր

ուժ  – ուժեղ

Մայրենի

1. Լրացրու՜ բաց թողնված տառերը։ 

Ճայթեց գարնանամուտի առաջին ամպրոպը։ Կապուտաչյա լիճն արթնացավ իր ձմեռային  քնից։ Լուսադեմին ամպի գոռոցները հանդարտվեցին, բնությունը խաղ.աղվեց։ Սևանի վճիտ ու հանդարտ ջրերը խնդալով ողջունեցին առափնյա բնակիչներին։ Ձմռանը ճերմակ սավանով ծածկված  Սևանը նորից փիրուզ հագավ։ 

Գեղամա լեռները ժպտացին  Սևանի չքնաղ տեսքից։ 

2.  Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածականներ։ 

կապուտաչյա, ամպրոպ

ամպ, հանդարտ

ճերմակ, առափնյա

խնդալով, ձմեռային

3. Տեքստից դու՜ րս գրիր ևս մեկ ածական։

Ճերմակ․

4. Հոմանիշ ածականներից յուրաքանչյուրը լրացրու՜ նախադասության ճիշտ տեղում։ 

Փոքր  տղայի գրպանը լիքն էր մանր դրամով։ ( մանր, փոքր

5Հետևյալ ածականներից ո՞րը բարդ բառ չէ։

Ճշմարտախոս – ճշմարիտ + ա + խոսք

ոսկեզօծ – ոսի  – օծել

տերևախիտ – տերև -ա- խիտ

ճարպիկ –պարզ Է

հաստաբուն – հաս      տ- ա -բուն

6. Տրված գոյականներից կազմի՜ր ածանցավոր ածականներ։

Ջուր ֊ջրալի

հնչյուն – հնչունավոր

մամուռ – մամռոտ

փայլ – փայլուն

երփներանգ –  միագույն

երկարատև –  սիրուն

իրական –  կեղծ 

8. Ինչպիսի՞ կազմություն ունի կապուտաչյա  ածականը։

1 արմատ և 1 ածանց

2 արմատ և 1 ածանց 

Մաթեմատիկա

1. Հաշվի՜ր ըստ օրինակի։

527 × 27 = 527 ×  ( 20 + 7 ) = 527 × 20 + 527 × 7 = 10440 + 4004 = 14444

307 × 14  = 307x(10+4)=307×10+307×4=3070+1228=4298

68× 12 = 68x(10+2)=68×10+68×2=680+136=816

34 × 15 = 34x(10+5)=34×10+34×5=340+170=510

815 × 14 = 810x(10+4)=810×10+810×4=8150+3260=113

46 × 12 = 46X(10+2)=46X10+46X2=552

75 × 18 =75X (10+8) = 75X10+75X8=1350

2. Հաշվի՜ր հետևյալ արտահայտությունները։ 

57 × 20 = 100+140=240

93 × 60 = 540+120=660

619 × 40 = 360+400+240=1000

719 × 30 = 2100+300+270=2670

7295 × 50 =35000+1000+4500+250=40750

3. Լուծի՜ր խնդիրները։

ա/. Թեյի տուփերը տեղավորված են արկղերում։ Յուրաքանչյուր արկղում 64 տուփ է։ Որքա՞ն է մեկ արկղի գինը, եթե թեյի յուրաքանչյուր տուփի գինը 450 դրամ է։ 

Լուծու

  450
 x64 
 +180
 260 
 27800

Պատասխան` 27800

բ/. Հանգստյան տներից մեկում ձմռանը մեկ հոգու մեկ օր ապրելու դիմաց վճարել են 4300 դրամ։ Որքա՞ն պետք է վճարեն 7 հոգի` 12 օրվա դիմաց։

Լուծում. 

4300×7=30100

4300×12=30100×10+30100×2+30100+60200=361200

Պատասխան` 361200

Գ/. 1կգ կաղամբի գինը 180 դրամ է։ Որքա՞ն է 6 կիլոգրամանոց տասներկու կաղամբի գինը։

Լուծում. 

  1. 180X6=1080
  2. 12X1080=12960

Պատասխան` 12960

դ/. Մայիսի վերջին 1 կիլոգրամանոց ելակի գինը 800 դրամ էր, իսկ հունիսի  կեսերին` 400 դրամ։ Որքա՞ն է տարբերությունը 5 կգ ելակ գնելիս մայիսի վերջին և հունիսի կեսերին։ 

Լուծում. 

  1. 800X5=4000
  2. 400X5=2000
  3. 4000-2000=2000

Պատասխան`2000 

4. Հաշվի՜ր գումարը, այնուհետև այդ գումարը ստացի՛ր արտադրյալով։

563 + 563 = 1126

563×2=1126

479 + 479 = 948

479×2=948

4716 + 4716 = 9432

4716X 2=9432

61094 + 61094 = 122188

61094X2=122188

59315 + 59315 = 118630

59315X 2=118630

3871 + 3871 = 7742

3871X2=7742

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս:
_ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն:
Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին.
_ Դուք երևի չգիտեք, որ չի  կարելի վարդ քաղել:
_ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…
_ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին.
_ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:
_ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է:
_ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
_ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում:
_ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
_ Մենք  վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա  բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ:
_ Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք:
_ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը:
_ Երկու ապտակ՝ պարեկի՞ն:
_ Պարեկին:
_ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի:
_ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի  կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:
_ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ:
_ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ  մինչև սահման:
Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված  հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:

 




  1. Այս բառերում տառի փոխարեն աստղանիշ է դրված, լրացրո՛ւ աստղանիշի փոխարեն բաց թողնված տառերը:

Կողքին, վարդ, օգտագործում, օրենք, անկամ, տարօրինակ

  • Փուշ բառով կազմի՛ր նախադասություն:
    Աղջիկը ոզնուն սիրելիս փուշը մտավ ձեռքը։
  • Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.


ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  • Տեքսից դուրս գրի՛ր չորս գոյական, չորս ածական (հատկանիշ ցույց տվող բառ):
    Երկիր, երազ, փուշ և վարդ։
    Անբան, զգույշ, զարմացած և սուր։
  • Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր գոյականները, հատկանիշ ցույց տվող բառերը (ածական), գործողություն ցույց տվող բառերը (բայ)
տուն ,անկյուն կլոր 
 երկիր սուր 

6.Գրի՛ր  տրված գոյականների ուղիղ ձևերը:
ա/երկրում երկիր
բ/բանտում բանտ
գ/վարդի վարդ
դ/պարեկին պարեկ

7.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորի:

բ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

8.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն: 

Ո՜չ,  ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար:

Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի,  որ…

Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել:

Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն:

Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք:

Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել:

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Նա հայտնվել էր մի շ ա՜տ տարօրինակ երկրում որտեղ ոչ մի սուր բան չկա:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Հ ե՜ յ Նատալի դու չե՝ս կատարել քո դասերը

11. Բլոգումդ գրի՛ր փոքրիկ պատում <<Իմ երկրի օրենքները>> վերնագրով, նկարի՛ր նկար, կցելով պատումիդ:

«Ոչ մի օրենք չունեցող երկիրը»

Մի երկիր կար, ոտեղ ոչ մի օրենք չկար։ Բոլորը աղբը նետում էին հատակին։ Հատակը ամբողջությամբ պատված էր աղբով։ Ոչ մեկ չէր խնամում քաղաքը։ Այդպես մարդկանց սկսեցին տուգանել։ Սակայն մի օր հրաշք կատարվեց , մարդիկ սկսեցին հավաքել հատակի աղբը և հատակը ուրախությունից, նույնիսկ ժպտաց։ Ու ամեն օր, երբ քաղաքը ժպտում էր, մարդկանց համար դա տոն էր։ Ու այս դեպքից հետո մարդիկ չէին աղտոտում ,որպեսզի չկորցնենին նրա ժպիտը։

ԻՄ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Բարև, ես Նատալին եմ։ Այսօր մենք դասարանով գնացել ենք Մարտիրոս Սարյանի տուն – թանգարան։ Այնտեղ կաին նկարներ, մի կողմը պայծառ էր ,մյուսը անգույն։ Մեզ դիմավորեց թանգարանի աշխատակիցը, ով բացատրում էր մեզ նկարների իմաստը։ Մենք իմացանք, թե Մարտիրոս Սարյանը որտեղ է եղել՝ Թուրքիա, Պարսկաստան և այլուր։ Քիչ անց մենք այցելեցինք Մարտիրոս Սարյանի սենյակը։ Մարտիրոս Սարյանի աշխատասենյակում, մեզ բաժանեցին տպված նկարներ, որոնք պետք էր ներկեինք և ահա այսքանը մեր հայտնի նկարիչի տուն- թարնգրանի մասին։

About my house

About my house

Questions and answers

-Do you live in a flat or in a house?

-I live in a flat

-How many rooms are there in your հouse?

-There are foyr

-How many bedrooms are there in your house?

-There are 4

-Is there a living –room?

– yes

-is there a sitting room?

– yes

– is there a kitchen?

– yes

-is there a bathroom?

– yes

Մեղուն ու հավը🐓🐝

Ղազարոս Աղայան

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

 – Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

– Իսկ դու, հավիկ – մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:

– Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:

– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

– Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

– Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա՜յ, հարա՜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:

– Բայց դու ի՜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:

– Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ – մարիկ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն էր հավը։ Պատասխանդ հիմնավորող նախադասությունը գունավորի՛ր։
    Հավը եսասեր, գլուխ գովան, գոռոզ, անխելք հավիկ – մարիկ էր։

2. Համամիտ ես մեղվի հետ։ Ինչո՞ւ։

Այո ես համամիտ եմ մեղվի հետ։

3. Բառերն առանձնացրու ու կարդա՛ ասացվածները

Մեղրըծախողըմատըկլպստի:

Մեղրը ծախողը մատը կլպստի:

Հավինընկերացար,կտուցդկեղտոտկլինի։

Հավինը նկերացար, կտուցդ կեղտոտ կլինի։

«Մեղր,մեղր»ասելովբերանդչիմեղրոտվի։

«Մեղր, մեղր» ասելով բերանդ չի մեղրոտվի։

4. Նախադասությունները ընդարձակիր՝ հարցերին պատասխանող բառեր ավելացնելով։

1) (ինչպիսի՞) հավը (ե՞րբ) (որտե՞ղ) ծիծաղում էր։

թմբլիկ հահը առավոտյան դղյակում ծիծաղում էր։

2) (ինչպիսի՞) մեղուն (ե՞րբ) (ո՞ւմ) հարցրեց։

Նախշուն մեղուն երեկ հավին հարցրեց։

3) (ինչպիսի՞) (ի՞նչը) (որտե՞ղ) մեղր է շինում։

Աշխատաեսր մեղուն նեկտառից մեղր է շինում։

5․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։

Այս առակը հավի և մեղվի մասին էր։ Առակը ինձ սովորացրեց, որ չի կարելի վատ գնահատել դիմացինի արարքը և գլուխ գովան լինել։

6.Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

Ոչ մեր դասարանում չկա այդպիսի մարդ։

7․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։

ՇՈԻՆ

Լինում է չի լինում մի շուն ու մեղու է լինում։ նրանք Բոլորին օգնելիս է լինում։
Սակայն մի օր մեղուն մոտենում է շանը և ծիծաղալով բացականչում։ Հա – հա – հա ինչ կեղտոտ կենանի ես ամբողջ օրը պարապ սարապ նստած ես ոչ մի բան չես անում։
Իբր թե նա մարդկանց ավելի շատ օգուտ է բերում քան շունը։ Շունը մի փոքր նեղվեց քանի, որ նա շատ մարդկանց էր օգնում։ Երբ նրանց մոտեցավ

👂🏼Ականջնեերի գանգատը👂🏼

Կար – չկար մի աղջիկ։ Նա մի օր կարողցավ լսել, թե ինչպես են ականջները գանգատվում։ Նրանք ասում էին, որ մեզ մի քիչ լավ խնամի և ասում էին՝ մենք խեղճ ենք, մենք մեղք ենք։ Հոգնել ենք այս բարձր ձայներից և կեղտերից։ Աղջկա մոտ մեկ-մեկ էլ ականջները ցավում էին, որովհետև նա ամբողջ օրը ականջակալներով երգ էր լսում։ Սակայն այդպես շարունակ օրեր ականջները հիվանդացան։ Աղջկան հաճելի չէր, երբ ականջների հետ որևե խնդիր էր առաջանում և ահա այսպիսով աղջիկը չէր խախտում ականջների ստեղծած կանոները։

Մեծ Գյուտարարի շարունակությունը

Կար – չկար մի մեծ Գյուտարար կար։ Նա գիտնական էր։ Սակայն օրերից մի օր նա որոշեց ճամփորդել Բևեռ, որտեղ շա՜տ ցուտ էր։ Նա հագավ իր ամենատաք գուլպաները, կոշիկները, երկու շալվար և տաք բլուզ։ Ահա ճանապարհ ընկավ։ Ճանապարհին նա հանդիպեց շքեղ տեսարաններ՝ գունավոր անձրև, երկինք որի վրա հնարավոր է ձմռանը չմուշք վարել, թռչող շենք, ծառ , որը կարողանում է տեսնել և այլն հետաքրքիր բաներ։ Սակայն վերջապես տեղ հասավ։ Այնտեղ նա տեսավ, որ երեխաները զբաղմունք չունեն և որոշեց օգնել նրանց։ Երեխաները կարդացին Գյուտարարի մտքերը և շատ ուրախացան։ Գյուտարարը որոշեց իրենց տանել երկինք, որտեղ կարելի է չմուշք վարել։ Սակայն այսպիսով երեխաներն էլ տխուր չէին։