Երիտասարդ խեցգետինը

Ջաննի Ռոդարի

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինը սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում: Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ-քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
– Նայե՛ք:
Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ:
– Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,- Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
– Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
– Աշխարհը շուռ է եկել, – ասաց նրանցից մեկը,- նայեք այս խեցգետնին, ով է այսպիսի բան տեսել;
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ,- հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
– Բարի օր,- ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
– Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ,ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն մտածում էր.
– Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
– ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր երիտասարդ խեցգետնին:

Երիտարդ խեցգետինը ինքնուրույն, խելացի, համառ էր, քանի որ նա հավատում էր իրեն և չեր հուսահատվում ու ուզում էր հասնել իր նպատակին։

  • Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:

Նա տարբերվում էր նրանով որ առաջ էր քայլում։

3․ Ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:

Նրան ծաղրում էին այն պատճառով, որ նա առաջ էր քայլում, իսկ նրանք այդպիսի բան չէին տեսել։

  • Ի՞նչ սովորեցի՛ր այս պատմվածքից։

Ես սովորեցի այս պատմվածքից, որ պետք է գնալ և հասնել քո նպատակին, եթե իհարկե դու ճիշտ ես։

5Տեքստում ներկված բառերից առանձնացրո՛ւ այս բառերին հականիշ (իմաստով հակառակ)  բառեր

Ողջույն, ծեր, առաջ, կարճ, օտարներ, աղմկոտ, փոքր:

Ողջույն – հրաժեշթ

Ծեր – երիտասարդ

Օտարներ-  հարազատներ

Աղմկոտ- լուռ

Փփոքր – մեծ․

առաջ – ետ

6. Տեքստից գտի՛ր այս բառերին իմաստով հակառակ բառեր։

Ծեր, առաջ, գտնել, օտար, հանգստություն, այլանդակ, մեղմորեն, վախկոտ, թշնամիներ, փոքր:

Ծեր – երիտասարդ

Առաջ- ետ

գտնել- չգտնել

 օտար- հարազատ

 հանգստություն,

, մեղմորեն -ուժեղ

 թշնամիներ – հարազատներմ

փոքր –մեծ

այլանդակ- գեղեցիկ

մեղմորեն – կոպիտ

7. Գտի՛ր յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:

Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ:

Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:  

Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:

8. Շարունակի՛ր նախադասությունները:

Մարդկանց ոտքերը նրա համար են, որ քայլեն

Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև նրան սովոր են:

Մի մարդ լողալ չգիտեր, բայց լողում էր:

Խոտերը կանաչ գույն են, իսկ ծաղիկը գունավոր:

Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ նոր է ծագում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *